19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

15 օգոս 2018 11:42

«Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն»

«Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն»Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սևեռված է հիմնականում մեր երկրի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն։
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված և Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայում Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովը այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։

Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։
Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր