20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

16 օգոս 2018 13:37

Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Քոչարյանը կարո՞ղ է լքել Հայաստանը.ՀՔԾ պետը մանրամասնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Քոչարյանը կարո՞ղ է լքել Հայաստանը.ՀՔԾ պետը մանրամասնում է ՏԵՍԱՆՅՈՒԹՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Մարտի 1-ի գործի քննության մասին` տեղեկացնելով, որ այս գործի շրջանակներում հարցաքննվելու է նաև այդ ժամանակ ՀՀ վարչապետի, ապա նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը:
 Սասուն Խաչատրյանo նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վճռին, որով նա փոխեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝  կալանավորումը վերացրեց:
Սասուն Խաչատրյանի կարծիքով՝  Ալեքսանդր Ազարյանը պետք է  ինքնաբացարկ հայտներ, քանի որ մարտի մեկի գործով կայացրել է 9-ը մեղադրական  դատավճիռ եւ այնպիսի ձեւակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: «Պարոն Ազարյանը 10 տարի առաջ դատավճիռներ է արձակել, որոնցում նա խաղաղ ցուցարարներին  համարում է ամբոխ, մասսայական անկարգությունների մասնակիցներ: Այսինքն՝ նա այդ համոզմունքի կրողն է, հետեւաբար նա պետք է ինքնաբացարկ հայտներ: Իսկ եթե չէր հայտնում ինքնաբացարկ, պարտավոր էր բարձրաձայնել այս փաստերը, որից հետո դատախազության  ներկայացուցիչները բացարկ կհայտնեին՝ ինքնաբացարկի միջնորդություն կանեին»,- ասաց դատավորը:
ՀՔԾ պետն ասաց, որ մարտի մեկի գործի մասին  դատավորն ունեցել է կանխակալ վերաբերմունք:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր