14:46 - Պարո՛ն Ֆարմանյան,Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար.հենց Հրայրը կալանավորվի, դուխով դիմիր         14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել      14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է    

21 օգոս 2018 12:20

Մանրամասներ՝ «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից

Մանրամասներ՝ «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններիցՀայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից: Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում:
«Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- մանրամասնեց ոստիկանապետը:
Նա հայտնեց, որ խուզարկության արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր