17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

23 հուլ 2016 12:30

Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է  գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Հիշեցնենք, որ տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011
թվականից:

Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին  առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից  արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք:

Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:

Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաև Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ  այս տարի օրական սպառվել  է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում և Կասյան փողոցում
կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:

Տոնավաճառները  գործում են շաբաթ և կիրակի օրերին:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է:  Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) և ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի
սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների
կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով
տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:
Երևանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում
և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր