Այն ժամանակ մեզ չլսեցին, իսկ հիմա բոլորը խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր Խաչատուրովի հարցում

Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այլ թեկնածուներ էր առաջարկել, որը մերժվել էր կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի․ «Այն ժամանակ մեզ չլսեցին, իսկ հիմա հասել ենք նրան, որ բոլորը խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր, երբ քննարկում էր այդ հարցը»,- հայտատարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ զբաղեցնում է Յուրի Խաչատուրովը, ով մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։