17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

28 օգոս 2018 19:33

Շարքային բանսարկություն է․Սամվել Բաբայանը՝ Քոչարյանի ու «Սասնա Ծռերի» հետ համագործակցելու մասին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է տարածված լուրերն այն մասին, թե Բաբայանը պատրաստվում է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի և «Սասնա Ծռերի» հետ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը հրահրում է խժդժություններ ընդդեմ Բակո Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի ապագա ղեկավարի դերում:
Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս ամենը կարդալուց կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ փողկապակցված քաղաքական տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա:
Միակ ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել նշված հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ):
Ինչ վերաբերում է Բաբայանի հետագա անելիքներին և ծրագրերին, ապա այդ մասին նա շատ շուտով անպայման կտեղեկացնի սոլիդ և լուրջ ԶԼՄ-ների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր