17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

29 օգոս 2018 11:10

Հատուկ հիշեցում «արժանապատիվ» ՀՀԿ-ականների համար. հիշո՞ւմ եք. Զուգադիպությո՞ւն, թե...

Հատուկ հիշեցում «արժանապատիվ» ՀՀԿ-ականների համար. հիշո՞ւմ եք. Զուգադիպությո՞ւն, թե...Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշելով, որ «դոկտոր» Վիկտոր Սողոմոնյանը տարիներ շարունակ НТВ-ի համար ֆիլմերի սցենար է գրում ու պրոդյուսորություն է անում, Մոսկովում շուտով վարպետաց դասեր է տալու, հիշելով, որ իր շեֆ Ռոբերտ Քոչարյանը սրտի ուզած պահին հարցազրույց է տալիս НТВ-ին, ակամայից հիշում ես 2017 թվականի նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո միրզայանաողբ վայնասունն ու Հայաստանին շանտաժելը, անհավատարիմ կին պիտակելն նույն НТВ-ի կիսաբաց լուսամուտներով, Թավշյա հեղափոխությունից հետո կրկին նույն էժանագին շոուներում միրզայանների ողբը Հայաստանում իշխանության ուզուրպացիայի մասին, հիշում ես ռուսաստանյան մամուլում Հայաստանի դեմ պատվիրված կեղտոտ հոդվածները, ու չարագուշակ հարցն է ծագում մտքիդ՝ Совпадение? Не думаю…
Հատուկ հիշեցում «արժանապատիվ» ՀՀԿ-ականների համար։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր