18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

30 օգոս 2018 17:00

Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդին

Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդինՍամվել Ալեքսանյանի «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր, «Factor TV» լրատվական կայքի խմբագիր Անահիտ Խաչատրյանն իր գրառմամբ անդրադարձել է «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Զավենի Հախեյանի վերաբերմուքին:
Հիվանդանոցի ադմինիստրացիան օրական 50.000 դրամ է պահանջել ինսուլտ ախտորոշմամբ հիվանդանոց ընդունված Սաշա Խաչատրյանից՝ վերակենդանացման բաժանմունքում պահելու համար:
Հիվանդի վիճակը գնահատելով, Անահիտ Հախեյանը վերջինիս դստերը՝ Անահիտ Խաչատրյանին, տեղեկացրել է, որ հիվանդը 2-3 շաբաթ պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում: Այսինքն՝ պետք է վճարվեր շուրջ 1 մլն դրամ։
Անահիտ Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ ինսուլտով հիվանդների համար կիրառվում է համավճար՝ 150 000 դրամ. բուժման մի մասը վճարում է հիվանդը, մյուսը՝ պետությունը: Ինչ է ստացվում որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր