Սպանվել է առաջին սիրիացի մարտիկը. արաբական խմբավորումները հրաժարվել են իրենց զինյալներին ուղարկել Ադրբեջան          Տեսանյութ.Լուսաբացից հետո մարտերը թեժացել են.Հակառակորդը ունի 350-360 զոհ, մոտ 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա       Բիլզերյան ընտանիքը 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել.թշնամին պետք է հասկանա, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն    

30 օգոս 2018 19:43

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են անվտանգությանն առնչվող թեմաներ

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են անվտանգությանն առնչվող թեմաներՕգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին:
Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին:
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջանի հատվածում տիրող իրավիճակը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր