13:32 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:31 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

01 հուն 2016 09:31

«Ժողովուրդ». Ինչն է եղել ՊՆ բարձրաստիճան սպաների ձերբակալության պատճառը. ուշագրավ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին ՀՀ պաշտպանության բարձրաստիճան սպաներ: Մասնավորապես նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը  եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս մեղադրվում են այն բանում, որ իբրեւ ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման պատասխանատուներ տարբեր սխեմաներով յուրացրել են պետական միջոցները: Տարբերակներից մեկով  սննդամթերք են գնել փաստաթղթերով, գումարն ամբողջությամբ ստացել են, սակայն գնվածը ամբողջ ծավալով չեն մատակարարել բանակին: Ու հիմա նրանց քննչական մարմիններն առաջարկել են կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները, կա՛մ բոլորը կկալանավորվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր