17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

04 սեպ 2018 13:25

«Ըտենց երկար չէք ձգի…Պետք չի պատերազմել 90 տոկոսի համար, թանկ է նստելու, մարդկանց վանելու եք». Հայկ Բալանյանը՝ «Քաղաքացիական պայմանագրին»

«Ըտենց երկար չէք ձգի…Պետք չի պատերազմել 90 տոկոսի համար, թանկ է նստելու, մարդկանց վանելու եք». Հայկ Բալանյանը՝ «Քաղաքացիական պայմանագրին»Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև-սպիտակ բաժանումը անում են երկու դեպքում։
1. Երբ պատրաստվում են պատերազմի։ Օրինակ, Գնեյ Պոմպեոսը ասաց․ ով իր հետ չի, իր թշնամին է։ Կեսարը ասաց, ով իր դեմ չի, իր հետ է։ Կեսարը հաղթեց։ Շեղվա։ Սև-սպիտակ կիռարում են,երբ ուզում են քամեն լոյալության վերջին կաթիլները հանուն կռվի-հաղթանակի, երբ ուզում են ստեղծեն մի բաժանարար գիծ, որ քամեն մաքսիմալը ամեն գնով ու բոլորից։ Տղերքը չեն հասկացել, որ որպես կուսակցություն հաղթ՞ել են։ Թե՞ 90 տոկոս են ուզում։


2. Իրականում չեն պատկերացնում, որ հաղթել են։ Որովհետև երբ եփվում ես նույն շրջանակում, ուրիշ միջավայր չկա, ժամանակ չկա, ապա այդ նախահեղափոխական սև֊սպիտակը երկար է մնում։ Դեռ կռվի մեջ ես։ Այն քեզ պահող դրայվն է, երբ ոչ մի վախ չունես, երբ կատաղած ես, երբ քո մեջ բացառիկ մոբիլիզացիա է, որ դիմանաս պրեսսին, ապա աշխարհը հենց այդպիսին է՝ սև-սպիտակ։ Ու հետո շատ դժվար ու դանդաղ է այդ դրայվը քո մեջից դուրս գալիս։ Շատ դժվար, առավելևս երբ քո կողքը քո նմաններն են։ Դրա մնացորդը ու շրջապատից, թիմից «դուխով» ինդուկցումը լսեցինք։ Իրենց համար պատերազմը դեռ չի ավարտվել, չնայած իրավիճակը ևս մի անգամ փոխվել է։ Պետք չի պատերազմել 90 տոկոսի համար, թանգ է նստելու, մարդկանց վանելու եք։ Օգնել կարամ միայն իմ պատկերացրած Հայաստանին։
Պիտի լինի ՔՊ-ին լավ, ուժեղ, գրագետ ընդիմություն, որի ներկայացուցչին ես ձայն կտամ ընտրություներին։ 80-90 տոկոս պիտի չլինի։ Ու ես սպիտակ եմ։ Իսկ ՔՊ-ին մի խորհուրդ կտամ։ Ազատիչենց փիառ մասնագետներից գոնե մեկին վարձեք, նորմալ փող տվեք։ Ինքը ձեզ ահավոր կօգնի։ Կուսակցական գործիչներ պահեք։ Ձեր կամավորական հայդուկյան մոտեցումը երկար չի ձգի։ Կանոնավոր բանակ է պետք։ Ձեր հասարակական հիմունքներով խորհրդականները սպառվելու են, մարդիկ ընտանիք պիտի պահեն։
Ծառայողի-զինվորի-չինովնիկի յա գլուխը պիտի հարթուկես, յա մարմնի այլ մասը։ Գլուխը չեք հարդուկում֊գաղափարախոսությունն չունեք ու ուշ է։ Այդ մոդելը պիտի տանամյակներով կիռարես, որ հանուն գաղափարի պախատ անեն, մանկապարտեզից։ Ուշ է։ Մարմնի այլ մասը ևս չեք հարդուկում։ Լիբերալ եք, կզզցրած չեք պահում, մատով կպնել չի լինի, սաղ օրենքները հիմա ձեր դեմ են։ Իդեոլոգիա չկա, վախ չկա։ Փող էլ չկա։ Ըտենց երկար չէք ձգի։ Գոնե փողը պիտի ապահովեք, որ իսկական պրոֆեսիոնալիզմ ապահովեք։ Թե չէ ապարատը ստուկ է տալու։ Հատկապես, եթե քաղաքական թիմը ու ապարատը իրարից կիլոմետրով հեռու են։ Իսկ Մարությանին պաշտպանել չի լինի։ Միայն լղոզել, որ այլ բան է նկատի ունեցել։ Պատճառը վերացրեք»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր