17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

05 սեպ 2018 11:10

Դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է«Վիվարո» բուքմեյքերական կետը.տեսանյութ

Դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է«Վիվարո» բուքմեյքերական կետը.տեսանյութԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ կասկածյալը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Նշենք, որ Ավանի այս բուքմեյքերական կետի վրա հուլիսի 30-ին դարձյալ զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր