17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

08 սեպ 2018 11:44

Մենք հակահեղափոխություն չենք անի.Եթե մի բան «նիտո» եղավ մենք գիտենք ինչ կանենք.ազատամարտիկ

 
Մենք հակահեղափոխություն չենք անի.Եթե մի բան «նիտո» եղավ մենք գիտենք ինչ կանենք.ազատամարտիկ  Իր ըմբոստությամբ հայտնի ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը կոչով դիմում է հանրությանը.«Այսքան ժամանակ լռել եք ու սուս արած տարել նախորդ իշխանությունների ստրկացումը: Հիմա բան է փոխվել ու դա մի օրում չի կարող երևալ:Հանգիստ թողեք Փաշինյանին, թող տեսնենք ոնց կաշխատի»:   Սուսաննա Մարգարյանը, ով բազմիցս դուրս է եկել նախկին իշխանության դեմ (կաթսա ու շերեփ էր նետել Բաղրամյան 26-ի ուղղությամբ, բեմադրել Սերժ Սարգսյանի թաղումը, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրը Կառավարության շենքի մոտ մուկ և կատու էր բերել) հավելում է.«Մենք ուշադիր հետևում ենք, եթե կառավարության աշխատանքը, եթե մի բան «նիտո» եղավ մենք գիտենք ինչ կանենք: Թալանչիների լափածը պետք է հետ բերվի: Մենք հակահեղափոխություն չենք անի, բայց ընտրել ենք ու կպահանջենք: Նիկոլն էլ հո մեր մարդն է…պետք ա ամեն բան տեսանելի լինի»:


 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր