Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

08 սեպ 2018 16:45

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը

 
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունըՀայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ: Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Իհարկե, մենք ունենք հիանալի հարաբերություններ, բայց կարծում եմ, որ դրա վրա չպետք է կանգ առնել: Մասնավորապես, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական և տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության առումով և հումանիտար կապերի ամրապնդման հարցում»,- ասաց Փաշինյանը: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր