13:32 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:31 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

10 սեպ 2018 11:53

Նիկոլն իր «Դուխով» լինելը ապացուցեց գործով.էլ ինչի է պատրաստ գնալ Նիկոլը

Նիկոլն իր «Դուխով» լինելը ապացուցեց գործով.էլ ինչի է պատրաստ գնալ ՆիկոլըԱրթուր Ղազինյանն իր ֆեյբուքյան էջում գրում է,
Հայաստան — Ռուսաստան միջպետական և Փաշինյան — Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։ Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։ Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին և նրան երբեք չի հաջողվելու համոզել Պուտինին, որ ինքը հակառուսական գործիչ չի՝ ինչպես նրան փորձում էին ներկայացնել ՀՀԿ-ականները։ Սակայն Փաշինյան չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնվել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելոռուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը։
Բայց Նիկոլն իր <Դուխով> լինելը ապացուցեց գործով և գնաց այնպիսի քայլի, որ ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Իսկ երեկ էլ հայտարարեց, որ ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ամերիկյան լաբորատորիա՝ համոզելու համար, որ այնտեղ ոչ մի <հակառուս> փորձեր չեն արվում։
Հետաքրքիր է, էլ ինչի է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունը ապացուցելու համար???








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր