12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը         12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին      11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում    

11 սեպ 2018 13:12

Պուտինի նվերն Ալիևին.ձերբակալվել էԱդրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան

Պուտինի նվերն Ալիևին.ձերբակալվել էԱդրբեջանում թալիշական շարժման ղեկավար,  հայ ազգի բարեկամ Ֆահրադդին ԱբոսզոդանՌուս-ադրբեջանական հարաբերությունների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում…Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին "հաղորդագրություններ” հղել…
ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան…Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է, թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին,թե՝ ոչ…
Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին .ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին, ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել…Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում, ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը ,որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին,ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին…
Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994 թ-ից բնակվում է ՌԴ-ում…Սակայն 2005 թ-ին նա վերադարձավ Ադրբեջան…Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային, որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից, որտեղ և մինչև հիմա բանակվում էր…
Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով, որ հանձնելու են Բաքվին, ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը…Աբոսզոդան՝ մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր "դրվագներից” է…Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս….
Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս, ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը…
Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին, ինչպես նաև "կրեմլյան привет” Բաքվին, ուր շուտով՝սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը…


Հ.Գ. ՀՀ իշխանություններն, ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի…


Գագիկ Համբարյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր