10:55 - Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում         10:52 - «Հրապարակ». Նախորդ ընտրությունների «տասովշիկները» անգործ են մնացել. սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց      10:44 - «Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին    

11 սեպ 2018 19:50

Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)

Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)Նախօրեին երեկոյան Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել:Կարկուտը սկսվել է ժամը 17:30-ի սահմաններում: Շուրջ 20 րոպե տեղացած կարկուտն, ըստ ականատեսների, տեղ-տեղ ձվի մեծության է եղել:Կարկտահարությունից առավել շատ տուժել են Թումանյան քաղաքը, Քարինջ եւ Մարց բնակավայրերը.
«Ժամը 18-ի սահմաններում սկսվեց, մեր մոտ՝ Քարինջում, ձվի չափ էր, սաղ ավտոների ապակիները, տների տանիքները ջարդ ու փշուր ա արել, այգիներում բերք չի մնացել, սաղ հողին է հավասարեցրել»,-մեզ հետ զրույցում պատմեց քարինջեցի Արգամ Եղինյանը՝ նշելով, որ գյուղի գրեթե բոլոր տներն ու բնակիչները տուժել են:Կարկտահարություն է գրանցվել նաեւ մարզի Դսեղ համայնքում: Այստեղ վնասվել են ջերմոցային կուլտուրաները, տանիքներ, խանութների ապակիներ:
Կարկուտին հաջորդած անձրեւաջրերը եւս լցվել են խանութներն ու բնակարանների նկուղային հարկերը: Դատելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից, այստեղ եւս այն ավերիչ է եղել:Լոռու մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ Լոռու մարզի Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Այգեհատ համայնքներում (պաշտպանվող տարածքներ), իսկ Լոռու մարզի Քարինջ, Դսեղ, Մարց, Արդվի համայնքներում և Թումանյան քաղաքում տեղացել է խոշոր չափի կարկուտ: Ըստ ԱԻՆ-ի՝ նշված տարածքներում հակակարկտային կայաններ տեղադրված չեն:Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Ձավարյանը Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, այժմ տուն առ տուն շրջայց են կատարում, որպեսզի հասկանան ու հաշվարկեն կարկուտի հասցրած վնասները:Համայնքի ղեկավարը եւս փաստեց՝ կարկուտի հատիկները ձվի մեծություն են ունեցել:
Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)
Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)
Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)
Աղբյուր՝ armtimes.com


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր