21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

13 սեպ 2018 18:17

4 նշան, որոնք վկայում են երակների խցանման մասին

Ստորին վերջույթների երակները հաճախ խցանվում են արյունային մակարդուկների՝ թրոմբի առաջացման հետևանքով: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ բարդություններից խուսափելու համար հարկավոր է սովորել ճանաչել ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտանշանները:
Խնդրի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
ջղաձգումներ, ցավ, լարվածություն ստորին վերջույթներում
նկատելի այտուցվածություն
վերջույթի ախտահարված հատվածում մաշկի գույնի փոփոխություն․ վերջույթները կարող են կարմիր կամ կապույտ գույն ստանալ:
Ախտանշանների առկայության դեպքում կարևոր է դիմել համապատասխան մասնագետի, ախտորոշվել և բուժում ստանալ՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:
Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց հստակ ախտանշանների:
Ովքեր են ռիսկի խմբում: Մարդկանց որոշակի խմբերի շրջանում հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Հետևյալ գործոնները մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը.
երկար ժամանակ շարժման բացակայություն՝ անկողնային ռեժիմ, ճանապարհորդություն և այլն
ջրազրկում
հղիություն
օրալ հակաբեղմնավորիչների ընդունում
ծխախոտ
ճարպակալում
ոտքերի լուրջ վնասվածքներ
քաղցկեղ
արյան մակարդելիության որոշ խանգարումներ:
Ինչպես կանխարգելել հիվանդության զարգացումը
Բավարար քանակով ջուր խմեք ջրազրկումից խուսափելու համար:
Եթե օրվա ընթացքում երկար ժամանակ նստած եք, ժամանակ գտեք քայլելու համար, մերսեք ոտքերը:
Դադարեք ծխել:
Վարժություններ արեք արյան շրջանառությունը լավացնելու համար:
Եթե արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ կան, և նշանակվել են դեղամիջոցներ, ընդունեք դրանք (բժշկի նշանակմամբ):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր