21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

13 սեպ 2018 18:50

Զախարովան խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ:
«Մենք ելնում ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Ինչպես հայտնի է, սա մեր ավանդական դիրքորոշումն է հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա», նշել է Զախարովան:
Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալ, որն անհրաժեշտ է  փոխզիջման հասնելու համար: «Բայց, իհարկե, կողմերը պետք է նաեւ համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար», – ասել է նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր