10:44 - «Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին         10:40 - Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ․տեսանյութ      10:35 - «Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է    

14 սեպ 2018 12:03

«Արքան», իսպառ, զրկվել է հիշողությունից , թեև նրան շարունակ հիշեցնում են «պրիվետ Ռոբի» ու դրան «Պապլավոկի» հաջորդած զարհուրելի սպանության փաստերը

«Արքան», իսպառ, զրկվել է հիշողությունից , թեև նրան շարունակ հիշեցնում են «պրիվետ Ռոբի» ու դրան «Պապլավոկի»  հաջորդած զարհուրելի սպանության փաստերըՏնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թնդանոթի կրակոց … ճնճղուկի վրա

Համադրելով վերջին օրերի փաստերը՝ ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցության հրապարակումը, այդ ֆոնին 2-րդ նախագահի մերկապարանոց քաղաքական որակումներն ու հրաժարականի պահանջները, Ազգային ժողովում հանրապետականների դեմագոգիկ ելույթներն ու անհեթհեթ մի հանձնաժողովի ստեղծումը, հանգում ես եզրակացության, որ այս ամենը մեկ կենտրոնից լավ մշակված սցենար էր, որի արդյունքը, ի վերջո, կազմակերպիչների սպասածին հակառակ, ճնճղուկի վրա … թնդանոթի կրակոց դուրս եկավ։
Շախմատային լեզվով՝ «սևերն» այսօր հայտնվել են ցուգցվանգի իրավիճակում, երբ ցանկացած հաջորդ քայլ վատթարացնում է իրենց դրությունը: «Սևերի արքան», պարզապես, կորցրել է իրականության զգացողությունը։
Ավելին այն տպավորությունն է, որ «արքան», իսպառ, զրկվել է հիշողությունից, թեև նրան շարունակ հիշեցնում են «պրիվետ Ռոբի» ու դրան Պապլավոկ սրճարանում հաջորդած զարհուրելի սպանության, իր օրոք մի քանի տասնյակ քաղաքական սպանությունների ու քաղբանտարկյալներով լեցուն բանտերի, մայրաքաղաքի կենտրոնի տասնյակ հազարավոր բնիկ ընտանիքների ունեզրկման ու վտարման, դատական համակարգի նկատմամբ բռնաճնշումների ու որոշ դատավորների նկատմամբ (օրինակ Պարգև Օհանյանի) ուղղակի հաշվեհարդարի, վերջապես երկրի թալանի ու տնտեսության հարաճուն օրիգարխացման, ու բազում այլ փաստերի մասին։ Բայց մարդը իր ոճի ու տարերքի մեջ է, ինչպես և …նրան սպասարկող քաղաքական շարասյունը։ Թեև վերջին «զինվորների» համար ծուղակում հայտնված «արքան», ավելի շուտ, խորտակված նավից մնացած այն փոքր հատվածն է, որից բռնվելով, իրենց կարծիքով, կարող են անվնաս ափ դուրս գալ։ Սակայն մյուս տախտակի «արքան» լավ գիտի, որ ցուգցվանգի հասած պարտիան իմաստ չունի շարունակել։ Երևի, նաև, այդ պատճառով է անցել ընդհատակ:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր