15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան         15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել      14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով    

17 սեպ 2018 14:48

Տեսանյութ.Երբ Ադրբեջանը լարում է հայ-ադրբեջանական սահմանը, փորձում է ստուգել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ ՌԴ-ն կարձագանքի՞ թե` ոչ

Տեսանյութ.Երբ Ադրբեջանը լարում է հայ-ադրբեջանական սահմանը, փորձում է ստուգել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ ՌԴ-ն կարձագանքի՞ թե` ոչԱրդեն մի քանի է, ինչ ադրբեջանական զինուժը գնդակոծում է Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի եւ այլ սահմանամերձ գյուղեր:
Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ հայ-ադրբեջանական սահմանի հերթական լարվածությունը կապում է ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումների, այլեւ Հայաստան-ՀԱՊԿ եւ հայ-ռուսական հարաբերությունների հետ: Նրա խոսքով` նորություն չէ, որ այդ հարաբերություններում կան  որոշակի խնդիրներ, ուստի Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ հնարավորինս բարելավել հարաբերությունները. «Երբ Ադրբեջանը լարում է հայ-ադրբեջանական սահմանը, փորձում է ստուգել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, թե արդյոք սահմանային լարվածության դեպքում վերջինս կարձագանքի՞ թե` ոչ: Նախկինում, երբ լարավածություն է եղել»  ՀԱՊԿ-ի կողմից որոշակի արձագանք եղել է, որոնք երբեմն եղել են սուր եւ Ադրբեջանին նյարդայնացնող»,-նշեց ադրբեջանագետը եւ չբացառեց, որ Ադրբեջանը սահմանային լարվածությունը կարող է թեժացնել, որպեսզի հասկանա ՀԱՊԿ-ն նախկինի նման կարձագանքի՞ այդ ամենին, թե` ոչ:
Ադրբեջանագետը սահմանային լարվածությունը որոշ չափով կապում է նաեւ Արցախի հիմնահարցի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարությունների հետ: Ըստ նրա, նորություն էր, երբ թշնամին կրակել է Արենի գյուղի ուղղությամբ: Ադրբեջանը ցանկանում է հայկական կողմին ցույց տալ, որ պատերազմում չնայած հաղթել է, սակայն ունի թույլ կետեր, որտեղից կարող է խոցել խաղաղ բնակչությանը. «Այս ամենը բանակցող նորմալ երկրին հարիր քայլ չէ, երբ կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ, սակայն պետք է հաշվի առնենք, որ մեր հակառակորդն ունի այս կերպ վարվելու բնարավորություն, որի համաձայն այդքան էլ կարեւոր չէ, թե ում վրա է կրակում»,-նշեց Ա. Մովսիսյանը:
Մանրամասները`տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր