Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ          Բաքուն կասկածում է Հայաստանի փոխանցած՝ ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությանը       Իրանը դարձյալ Հայաստանին «դուրս թողեց».Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին    

18 սեպ 2018 18:25

Երևանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի

Երևանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հաղորդում է ստացվել, որ 28–ամյա քաղաքացին 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Բժշկական կենտրոնում ախտորոշվել է նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն և այլ վնասվածքներ»,– հայտնեցին ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ, մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր