«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ
Մխիթարյանն անգլիական ակումբի հետ Չինաստան կատարած մրցաշրջագայությունից
հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ ընդունելության
համար:
«Այնքան սեր և նվիրվածություն կար Չինաստանում գտնվող մեր
երկրպագուների մեջ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ընդունելության և
դրական զգացողությունների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: