19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

25 հուլ 2016 19:46

Պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ և դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ:
Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների և առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման և հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր և ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր