17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

25 հուլ 2016 21:45

Խորենացի փողոցի հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ

Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքների 9-րդ օրն է այսօր։ Ոստիկանները զինված են զրահաբաճկոններով, սաղավարտներով ու մահակներով։ Այս պահին արդեն սկսվել է երթ, որ անցնելու է կենտրոնական փողոցներով և  ավարտվելու է նորից Խորենացու փողոցում։ Մարդիկ քայլում են՝ «Սասնա ծռերի»  լուսանկարները պարզած։
 
Լևոն   Բարսեղյանը իր խոսքում կոչ արեց Խորենացիում գտնվողներին պայքարել և հասնել նրան, որ  լուծվեն «Սասնա ծռերի» սննդի, ջրի , բուժօգնության հարցերը։   

Իսկ Ալեք Ենիգոմշյանը ժողովրդին փոխանցեց, որ արդեն 48 ժամ է նրանք զրկված են էլեկտրաէներգիայից, սննդից  բուժծառայությունից և կապից։ Նա նաև տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր