19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

22 սեպ 2018 13:35

«Փախնելով ու Ռուսաստանի զոնտիկի տակ պախկվելով չի. Միքայել Հարությունյանը պիտի գա ու ցուցմունք տա»

«Փախնելով ու Ռուսաստանի զոնտիկի տակ պախկվելով չի. Միքայել Հարությունյանը պիտի գա ու ցուցմունք տա»«Իրավապահ համակարգը հիմա 97%-ով արդեն բացահայտել է գործը, և շատ շուտով դրա արդյունքները մենք կտեսնենք, բոլորը կիմանան, թե այդ ժամանակ ով ինչ հրաման է տվել, և ով ինչ հրաման է կատարել, շատ կարճ ժամանակ անց ամեն ինչ ջրի երես դուրս կգա, ու Ռոբերտ Քոչարյանի այդ պատճառաբանությունները չեն անցնելու. նա դեռ շատ մարդկանց անուններ է տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հայտարարություններին։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ստում է, երբ ասում է, թե արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն զոհ է եղել։ «Քոչարյանը ինչ ուզում է, թող ասի՝ ասելով չի, մենք բոլորս Մարտի 1-ի կենդանի վկաներ ենք ու շատ լավ հիշում ենք, թե ինչը ոնց է եղել, Քոչարյանը պիտի պատասխան տա իր արածի համար, սուտ խոսալով հո չի»,- նկատեց նախկին փոխնախարարը։
Վերջինս անդրադառնալով նաև այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին՝ նշեց. «Այն, որ հիմա Միքայել Հարությունյանը Հայաստանում չէ, դա շատ վատ է, ասենք՝ փախնելով չի, տենց փախնելով ո՞ւր պիտի գնա, նա պետք է ներկայանա ու ապացուցի իր անմեղությունը, ոչ թե փախնի ու պախկվի Ռուսաստանի զոնտիկի տակ. նա այդպես երկար չի կարող շարունակել, պիտի հիմա գա ու ցուցմունք տա, թե ոնց է եղել, ինչ ձևով է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր