17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

22 սեպ 2018 20:50

Սերգեյ Լավրովն ու Զորհրաբ Մնացականյանը կհանդիպեն

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա օրակարգին և նախատեսված հանդիպումներին:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, Զախարովան լրագրողներին տեղեկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումների մասին: Այս տարի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի՝ բարձր մակարդակով նստաշրջանում կղեկավարի ԱԳ նախարար Լավրովը:
Զախարովայի խոսքով՝ ներկա պահին արդեն նախատեսված է, որ Լավրովը հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր