18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

25 սեպ 2018 17:05

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել». Նարե Գրիգորյան

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՄ - ՆԻԿՈԼԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ
Հարգելի բարեկամներ:
Այսօր Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես,ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: "Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով", - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ:
Սիրելի բարեկամներ:
Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: 
Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում ԲՈԼՈՐ աշխատողները, սակայն լռում են: ՎԱԽԻՑ: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք:
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարւյուր հազարավոր քաղաքացիներ: ՄՈԼՈՐՎԱԾ քաղաքացիներ: Իրականում ոչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոչ արդարություն, ոչ մարդասիրություն:
Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի:
 Աղբյուր՝ Նարե Գրիգորյան ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր