19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

01 հոկ 2018 12:25

Տեսանյութ, որտեղ ռուսական գաղությում կալանավորներին ծաղրանքի են ենթարկում՝ մերկացնում և ստիպում են պարել

Տեսանյութ, որտեղ ռուսական գաղությում կալանավորներին ծաղրանքի են ենթարկում՝ մերկացնում և ստիպում են պարել«Дождь»–ը տեսանյութից մի դրվագ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդում է ալիքը, երևում են Օմսկի հ.7 ուղղիչ գաղութի կալանավորների նկատմամբ ծաղրանքները։
Տեսանյութում ամբողջովին մերկ կալանավորները ծնկաչոք նստած են՝ գլուխները դեպի պատը, այնուհետև պարում են։ Մեկ այլ կադրում երևում է, թե ինչպես են նրանք, արդեն հագնված, կքանստում՝ ուսերին բեռ դրած։ Տեսանյութն արվել է 2015 թվականի դեկտեմբերին,– գրում է «Дождь»–ը։
Ալիքը չի հաղորդում, թե ինչ ճանապարհով է ստացել տեսանյութը։ «Дождь»–ի տվյալներով՝ տեսանյութում հ.7 ուղղիչ գաղութի անվտանգության բաժնի տեսուչ Վասիլի Տրոֆիմովն է, որը սեպտեմբերի սկզբին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր