10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»         10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»      17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա    

01 հոկ 2018 15:30

Իր մասին լավ կարծիք լսած Ալիևն երկու քարի արանքում է հայտնվել.Ձախողումը շատ վտանգավոր է

Իր մասին լավ կարծիք լսած Ալիևն երկու քարի արանքում է հայտնվել.Ձախողումը շատ վտանգավոր էՌազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևը, իր կամքից անկախ, անհարմար իրավիճակում է հայտնվել։
Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը այս պահին անհարմար իրավիճակում է հայտնվել, քանի որ հակառակորդ երկրի ղեկավար կազմը տարբեր հայտարարություններով, գոնե միջազգային կազմակերպությունների մոտ, սահմանափակում են նրա գործողությունները։
Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական զրույցի է բռնվում Ալիևի հետ, հետագայում հայտարարում է, որ պայմանավորվել են առաջնագծում իրավիճակի լարումը կասեցնել, որը հետագայում նաև հաստատվում է ադրբեջանական կողմից։ Հետագայում Հայաստանի վարչապետն Իլհամ Ալիևին անվանում է՝ կիրթ քաղաքական գործիչ, քանի որ այդպիսի տպավորություն էր ստացել նրա հետ հանդիպումից հետո։ Ալիևին նման բնութագրումն, իհարկե, մեր սրտով չէ, երևի հենց ինքն՝ Իլհամ Ալիևը, զարմացել է, որ աշխարհում կա մարդ, ում վրա ինքը կիրթ քաղաքական գործչի տպավորություն է թողել, սակայն նույնիսկ այդ պարագայում սա որոշակի զսպող քայլ է ու նախատեսված էր ոʹչ մեր, ոʹչ ադրբեջանցիների, առավել ևս Ալիևի համար, այլ միջազգային մի շարք կազմակերպությունների ականջների համար։
Այդ ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտարարում է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ. լուծման շատ եղանակներ կան, բայց մենք նախընտրում ենք բանակցությունները։ Այսինքն մենք գիտենք նաև այլ տարբերակներ ու պատրաստ ենք դրանց, բայց առաջ ենք տանում խաղաղությամբ բանակցելը։ Այս ամենից հետո ընտրությունը մնում է ձեզ։
Հիմա` իր մասին լավ կարծիք լսած Ալիևն երկու քարի արանքում պետք է որոշի, թե ինչպես է շարունակում իր քաղաքականությունը՝ կրկին կրակոցներով ու զոհերով, թե՞ ընտրում է նախագահ Արմեն Սարգսյանի առաջ քաշած տարբերակը։
Ալիևին կիրթ քաղաքականության դաշտ բերելը շատ դժվար և պատասխանատու աշխատանք է, որի ձախողումը շատ վտանգավոր է»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր