15:19 - Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներին արտաքսում է. այդ թվում են նաև ադրբեջանցիները         14:55 - Իրանում ուրանի պատճառով հիստերիա բարձրացնելը սխալ է. ՌԴ ԱԳՆ      14:33 - Տեսանյութ. Պապ թագավորը գալուբոյ է եղել... ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց. ժամանակին իզուր է պարգևատրել    

02 հոկ 2018 12:39

Ազնավուրի ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ.տեսանյութ

Ազնավուրի ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ.տեսանյութ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ և պատմել նրա վրացական անցյալի մասին: Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մահացել է մեծագույն երաժիշտ, հանճարեղ Շառլ Ազնավուրը: Նրա ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ և ծնվել են Ախալցխայում, իսկ Փարիզում նրանք վրացական խոհանոցի ռեստորան ունեին: Շառլը պատմել է ինձ, որ նրանք տանը վրացերեն էին խոսում: Իր կյանքի վերջին տարիներին նա իրականացրեց իր երազանքը՝ երգեց հարազատ քաղաքում՝ Ռաբաթ ամրոցի բացմանը: Դա հիանալի երեկո էր, որը հավերժ կմնա Վրաստանի և համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ինչպիսի կորուստ մարդկության համար»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր