22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

06 հոկ 2018 19:00

Մի օր դու կհասկանաս, որ մենակ ես մնացել

1. Մի օր դու կհասկանաս, որ մենակ ես մնացել
Իրականում դու միշտ ես մենակ եղել, բայց այդ գիտակցությունը սովորաբար ուշանում է։ Ծնողները մահանում են, ամուսինները՝ փոխվում, սիրեկանները՝ դավաճանում, կամ դու ինքդ ես հեռանում նրանցից այն պատճառով, որ նրանք հիմա օտար են։ Կոտրվում է այն, ինչը դեռ երեկ աշխատում էր։ Կարևոր չէ, թե հենց ինչ տեղի կունենա, հիշիր՝ միայնությունը ձմռան պես միշտ քո թիկունքում է։ Հասունությունն առանց դրամատիզացնելու միայնակ լինելու ունակությունն է։ Ավելի լավ է նախապես պատրաստվել։
2. Բոլորին, բացի հարազատներից, կարելի է փոխել
Ոչ ոք և ոչինչ միայն մի օրինակից չի լինում։ Նոր մարդկանց թող քո կյանք, անգամ եթե դեռ չես հասկանում, թե ինչ ընդհանուր բան ունեք կամ ունե՞ք, թե՞ ոչ։ Մի անգամ դու կհասկանաս, որ միայնակ ես մնացել, ու դա քեզ կփրկի։
3. Միշտ փորձիր նորը
Կերակուրը, հագուստը, երթուղիները, գաջեթները, ֆիլմերը, գրքերը, տեսություններն ու տիեզերքի բացատրությունները։
Ուղեղը պատրաստված է ծույլ ծամոնից։ Որքան հեռու ես դու գնում, այնքան շատ է նա ուզում միևնույն տեղերում մնալ, նրա մնացած գալարները կամ ծալքերը ձգտում են անհետանալ։ Թույլ մի տուր նրան կպչել միևնույն բաներին, հաճույքներին, ուղիներին, եղանակներին ու հնարքներին։ Միշտ փորձիր նոր բաներ, հատկապես երբ հավես չունես կամ ծուլանում ես, վախենում կամ չես ուզում։ Մի անգամ դու կհասկանաս, որ մենակ ես մնացել, ու դա քեզ կփրկի։
4. Ներիր բոլորին, ում հնարավոր է, մնացածներին մոռացիր
Մոռացությունը լավագույն պատիժն ու լավագույն սպեղանին է։ Եվ երբեք ոչ ոքի հետ մի վիճիր։
5. Շտապելու տեղ չկա
Այն, ինչ արագ է տեղի ունենում, երկար չի ապրում։ Եթե իսկապես ինչ-որ բան ես ուզում, ապա անպայման կանես։ Եթե արդեն չես ուզում, ուրեմն՝ պետք չէ այլևս։ Ռիսկային ցանկությունները և արարքները հետաձգիր՝ թողնելով, որ ժամանակ անցնի։ Ինչ-որ բան արա, որում վստահ ես, միայն եթե ցանկությունն աննահանջ քեզ հետապնդում է երկար ժամանակ։
6. Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ու դա ճիշտ ես համարում, ուրեմն՝ արա դա
Ցանկությունները հենց կյանքն են, որ կան։ Թույլ տուր, որ ցանկությունն ապրի ներսում, ու հետևիր նրան։ Եթե չի անհետացել, հետևիր նրան։
7. Մի հանձնվիր, քանի դեռ ինչ-որ բան ես ուզում
Հաջողությունը փորձն է, այսինքն՝ կրկնությունների քանակը։ Ցանկացած անհաջողություն փորձի պակասից է ու փոխհատուցվում է փորձով։ Խիզախությունն ու ռիսկը փորձ են։ Այն, ինչ երբեմն անհավանական հանդգնություն է թվում, նույնպես փորձ է։ Դիմացկունությունը, համբերությունը, ներելու կարողությունը, կայունությունը և անկախությունը փորձ են։ Գլխավորը չհանձնվելն է, քանի դեռ ինչ-որ բան ուզում ես։
8. Ոչինչ վերջը չէ, նույնիսկ վերջը։ Ամեն ինչ սոսկ հոսք է։
Հուսահատության, վշտի պահերին, ընկերոջ գերեզմանի մոտ, քեզ լքած սիրելիի նամակը կարդալիս հիշիր այս մասին։ Անպայման կգա այն օրը, երբ դու կասես, որ ճիշտը հենց դա էր, հատկապես սիրելիի դեպքում։ Ոչինչ վերջը չէ։ Մի անգամ դու կհասկանաս, որ մենակ ես մնացել, ու այդ միտքը քեզ կփրկի։
9. Ոչինչ վերջը չէ, բայց վերջը մոտ է
Եվ օգտակար է մտածել, որ այն վաղն է։ Այդ ժամանակ ավելի հեշտ է հետևել այդ բոլոր կետերին։
10. Արա, ինչ ուզում ես, բայց հոգ տար քո մարմնի մասին, այլապես այն անակնկալ կերպով վրեժ կլուծի քեզնից։
Ձեռք բեր հարցնելու սովորություն, թե նա ինչ է ուզում, ու կատարիր այդ ցանկությունը։ Եթե դու երբեք չես լսել քո մարմնի ձայնն ու չգիտես, թե այն ինչպես է խոսում, սկսիր պարզ բաներից՝ անտառային զբոսանքներից, լողից և յոգայից։ Հետո ամեն ինչ ինքն իրեն տեղի կունենա։ Մարմինը սպասում է, որ իրեն լսեն։
11. Ռոմանտիկան, սերն ու կիրքը հիանալի բաներ են
Բայց եթե դրանք շփոթես սեքսի հետ, կարող ես երկար ժամանակ առանց դրա մնալ։ Իսկ դա հիմարություն է ու վտանգավոր է։ Արա այնպես, որ դու սեքս ունենաս։ Թող որ ռոմանտիկան ու սերը քեզ ստիպեն սիրելիիդ հետ հայտնվել անկողնում։
12. Վերջին բանը, ինչի համար պետք է անհանգստանալ, այն է, թե ինչ կմտածեն քո մասին մարդիկ
Մարդիկ հիմնականում իրենց մասին են մտածում, ապա նոր՝ դիմացինի մասին, բայց չափելով իրենց արշինով։ Այսինքն՝ նրանք ո՛չ քո մասին են մտածում, ո՛չ միմյանց։ Արա, ինչ ուզում ես ու նայիր 7-րդ կետը։
13. Վախեցիր վստահությունից
Վստահությունը մարազմի սկիզբն է։ Կասկածիր, մտքովդ այլ տարբերակներ անցկացրու, բաց թող նահանջի ճանապարհները քեզ և ուրիշների համար։ Ես կասկածում եմ յուրաքանչյուր կետին, որոնք գրել եմ։ Բայց այս պահին թերևս ամեն ինչ կթողնեմ, ինչպես կա։ Մի անգամ ես մենակ կմնամ ու կստուգեմ, թե արդյո՞ք այդ ամենն ինձ կփրկեն։
Հ.Գ. Սա միակ կետն է, որի նկատմամբ ես կասկածներ չունեմ։ Պահպանիր ու փայփայիր ընկերներիդ։ Ընկերները միակ բանն են, որ արժե կուտակել։ Մի անգամ ես կհասկանամ, որ մնացել եմ միայնակ, իսկ ընկերներս նույն պահին կգան ու կասեն. «Դու, ի՞նչ է, գժվե՞լ ես, չէ՞ որ մենք քո կողքին ենք»։ Եվ դա ճիշտ է։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր