18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

27 հուլ 2016 09:39

Պավել և Արամ Մանուկյանների կյանքին վտանգ է սպառնում . Տեսանյութ

Բժիշկները իրենց մոտ տեղափոխված վիրավորների վիճակը գնահատում են ծանր: Էրեբունի ԲԿ երեք վիրավոր կա՝ Պավել և Արամ Մանուկյանները և մի ոստիկան: Ոստիկանի վիճակը միջին ծանրության է:
Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, նրանց կյանքին, ըստ բժիշկ Միքայել Մանուկյանի, վտանգ է սպառնում:
Բժիշկների խոսքերով՝  Պավել Մանուկյանն ունեցել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, կոտրվածք: Արամ Մանուկյանը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք: Վիրահատություններն արվել են, երկուսն էլ վերակնդանացման բաժանմունքում են:

Հիշեցնենք, այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
 
Տեսանյութը՝ 1in. am-ի
Сохранить

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր