18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

08 հոկ 2018 10:20

40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է Ոստիկանություն

40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է ՈստիկանությունԱրտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում․ Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, որը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր