22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

09 հոկ 2018 18:00

Բանվորը չի նկատել, որ գլուխը մեխ է մտել. Լուսանկար

Բանվորը չի նկատել, որ գլուխը մեխ է մտել. ԼուսանկարՉինաստանի Հուբեյ նահանգում ցեմենտի գործարանի աշխատակցի գլխում մեխ են հայտնաբերել՝ տեղեկացնում է South China Morning Post-ը:
Մարդը գլխացավ է ունեցել ողջ շաբաթվա ընթացքում և չդիմանալով ցավին՝ դիմել է բժշկի։ Հիվանդի զարկերակային ճնշումը և այլ ցուցանիշներ բնականոն վիճակում են եղել, բայց համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ գանգի մեջ 48 մմ երկարությամբ մեխ է խրված:
Բանվորը չի կարողացել բացատրել, ինչպես է այն այնտեղ հայտնվել։ «Գաղափար չունեմ՝ ինչպես է մեխը այնտեղ հայտնվել, ֆաբրիկայում իմ աշխատանքն այն է, որ հետևեմ տեսախցիկներին, ես մեխերի հետ ընդհանրապես գործ չեմ ունենում»,-ասել է նա։
Բժիշկներին հաջողվել է նրա գանգից հանել մեխը։
Բանվորը չի նկատել, որ գլուխը մեխ է մտել. Լուսանկար

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր