17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

10 հոկ 2018 18:18

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. ԼեբեդևԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Ես ինքս ականատես էի, թե քանի անգամ են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է», - ասել է Ս.Լեբեդևը լրագրողներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս ընդգրկուն շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», - ասել է Լեբեդևը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր