22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

11 հոկ 2018 13:03

Տեսանյութ.Մենք կիսով չափ հայրենակից ենք,հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը

Տեսանյութ.Մենք կիսով չափ հայրենակից ենք,հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է Երևան ժամանելուց հետո 24News-ի հետ բացառիկ հարցազրույցում: 
«Շատ ուրախ եմ այսօր ժամանել Հայաստան, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը: Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթաժողով է, և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»:
Ֆրանսիայի նախագահն ու նրա տիկին Բրիդջիթ Մարի-Կլոդ Մակրոնը Հայաստան են ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մակրոնը և ևս 26 երկրի ղեկավար ու շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր