22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

11 հոկ 2018 14:53

Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու.

 
Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու.  Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Facebook-ում հայտնված տարօրինակ խնդրի մասին:
«Ֆեյսի հետ կապված երկու տարօրինակություն․
ա․ Վերջին մի քանի օրվա ընթացքում լիքը մարդ հանկարծ ստանում է հաղորդագրություն, որ ընդունել են իրենց ընկերության առաջարկը, չնայած, էդ մարդուն բան էլ չեն ուղարկել։ Տարօրինակ երևույթ է, բայց, ոնց ուսումնասիրեցի, պրոֆիլի վրա հարձակման հարց չի, կոտրելու խնդիր չէ։
բ․ Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու, որ դա զանգվածային արվում է ու տենց վախենալու բաներ։
Իրականում, կլոններ հա էլ ստեղծվում են, նոր բան չի։ Պարզապես, եթե ձեր ընկերոջ ֆոտոյով պրոֆիլ եք գտնում, անմիջապես բողոքեք, նշելով, որ սա կրկնօրինակում է ձեր ընկերոջը։ Նման դեպքերում արագ ջնջում է ֆեյսը։ Իսկ բռնացնելու նման կլոններին ֊ մտեք էստեղ ու միացրեք, եթե անջատված է, եթե ձեր ֆոտոն ֆեյսում հայտնվի, որի մասին դուք տեղյակ չեք, ֆեյսը ձեզ կտեղեկացնի դրա մասին»,- գրել է նա:
 





loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր