22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

11 հոկ 2018 18:07

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի դիտակետերից մեկի շունը

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի դիտակետերից մեկի շունըԱդրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի Պաշտպանության բանակի առաջնագծի դիտակետերից մեկի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։
«Անպատասխան կրակ….. Հզորներ, կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…
Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,- նշված է Ղարամյանի գրառման մեջ:
Արշավիր Ղարամյանը գրառմանը կից լուսանկարներ է տեղադրել, որում երևում է վիրավոր շունը:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր