17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

13 հոկ 2018 12:50

Տեսանյութ.Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի. ՀՔԾ պետ

Տեսանյութ.Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի. ՀՔԾ պետՀՀ նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում  հայտնաբերված  զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում  չկա: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:


«Մարտի 1-ի դեպքի վայրից  հայտնաբերված pպարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանն ասել է, որ  «Մարտի 1-ի» գործն ակտիվ փուլում է, կատարվում են քննչական գործողություններ՝ միաժամանակ չպատասխանելով հարցին, թե արդյոք հարցաքննության կանչվե՞լ է Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքին, ապա ՀՔԾ պետը հիշեցրել է, որ խոսքը 2008 թվականին կաշառք տալուն օժանդակելու մասին է:
Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացելու մասին լրագրողների հարցին՝ Սասուն Խաչատրյանն ասել է. «Հատուկ քննչական  ծառայությունն իրականացնում է  նախաքննություն այն գործերի հետ կապված, որոնք գտնվում են մեր վարույթում, ՀՔԾ վարույթում նման գործ  չկա»:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր