17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

16 հոկ 2018 16:30

Երբ խոլեստերինի մակարդակը բարձր է. նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար:
Երբ խոլեստերինի մակարդակը բարձրանում է, օրգանիզմում նկատվում են մի խումբ ախտանշաններ.
ախորժակի բացակայություն,
քրոնիկական հոգնածություն,
հիշողության վատացում, դեպրեսիա,
մարմնի ավելորդ զանգված,
որովայնի փքվածություն,
ցավ կրծքավանդակում, արտխփոց,
դեղին գոյացություններ մաշկին:
Նշանները նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը չի վնասում ձեր առողջությանը: Հաշվի առեք, որ արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը սպառնում է մի շարք խնդիրների առաջացմամբ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, կաթված, սրտի նոպա:
Այս գործոնները ևս կարող են մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման  հավանականությունը.
զարկերակային ճնշման բարձրացում,
ավելորդ քաշ,
ծխախոտ,
գենետիկ նախատրամադրվածություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր