18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

17 հոկ 2018 13:24

Տեսանյութ.Ես երբեք, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել ու չեմ շեղվելու

Տեսանյութ.Ես երբեք, որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել ու չեմ շեղվելու
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին իր հայտարարությունը չի համարում շեղում սկզբունքներից: Պատգամավորն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Փաշինյանի վարչապետությանը դեմ է քվեարկել ԱԺ-ում միայն մեկ պատճառով, որ նա չի ունեցել պետական կառավարման փորձ:
«Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա` մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած  մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության մի մասը և կայունության երաշխիքը պետությանը և հայրենիքին ծառայությունն են: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, մեծ հաճույքով կլսեմ»,-ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով մայիսին արած իր հայտարարությանը, որում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ բացարձակ հակասության չկա իր հայտնած ներկայիս տեսակետի հետ: «Ես ասել եմ երկու բան, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և ես նրան հարգում եմ: Բայց նաև ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման գործընթացում, քանի որ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական գործունեության մեջ: Եվ եթե որևէ մեկը չէր տեսել, թե պետական կառավարման մեջ ինչ հմտություններ է դրսևորում, դա ինքնին նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն: Ես ասել եմ, որ այս ամիսների ընթացքում տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են»,-ասաց Կոստանյանն ու հավելեց՝ այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրականացվում:
Պատգամավորի կարծիքով`  նա, ով երկրի բարօրության համար մտահոգ է, պետք է օգնի, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն: Նա նշեց` այս առումով իր հայտարարություններում բացարձակ հակասություն չկա:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր