17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

27 հուլ 2016 17:50

Ոստիկանները թույլ չեն տալիս Պավել Մանուկյանի կնոջը տեսակցել ամուսնուն

Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։
Մանուկյանն ասաց, որ այս տասը օրերի ընթացքում մեկ անգամ է կարողացել հեռախոսով խոսել ամուսնու հետ, երբ «Սասնա ծռեր»-ը դեռ կապի միջոցներ են ունեցել։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Սասնա ծռեր»-ի քայլը, Մարինե Մանուկյանը պատասխանեց. - «Նենց, ոնց որ հայ ժողովուրդը»։
Նշենք, որ այս պահին հիվանդանոցում է նաև Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նրան թույլտրել են տեսակցել Պավել Մանուկյանին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր