17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

19 հոկ 2018 17:40

Ձայնագրությունը զայրացրել է Սասուն Միքայելյանին

Ձայնագրությունը զայրացրել է Սասուն ՄիքայելյանինԻնչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի՝ կիրակի կայանալիք ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից մրցապայքարում մնացել են 2-ը՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանը և ՔՊ անդամ, Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը, որին, սակայն, ՔՊ-ն չի աջակցում:
Ըստ լուրերի՝ Սասուն Միքայելյանն ամեն կերպ հոգացել է, որ որդին մրցակից չունենա, իսկ Լևոն Ստեփանյանի առաջադրումը ձևական բնույթ է կրում, քանի որ նա Սևակի մտերիմ ընկերն է (հարցազրույցներից մեկի ժամանակ Լևոնն այդ խոսակցությունները սադրանք է որակել իր անձի ու քաղաքական ուղու նկատմամբ-խմբ.):
     Լուրեր են շրջանառվում, որ թեև Սասուն Միքայելյանը ցույց է տալիս, որ նորմալ է վերաբերվում ՔՊ-ի դիրքորոշմանը՝ որդուն չսատարելու հետ կապված, բայց իրականում բարկացած է: Ասում են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած երեկվա ձայնագրությունն էլ ավելի է զայրացրել Սասուն Միքայելյանին, ով այդ մասին իր մտահոգություններն է արտահայտել շրջապատում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր