22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

19 հոկ 2018 20:18

Մահվան մի սարսափելի պատմություն,թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել

Մահվան մի սարսափելի պատմություն,թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծելԵրեկ այցելեցինք գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին։ Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկերը, թե ինչ անպաշտպան է եղել Գևորգը, ու նաև իր ընտանիքը այդ զորամասի բարքերի առաջ, թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել, նսեմացնել, ստորացնել, ապա սպանել ու որակել ինքնասպաություն՝ ծաղրի ենթարկելով ընտանիքին։ Ինչ անտարբերություն ու բռի մթնոլորտ է տիրել այդ զորամասում, որ երկու ամիս առաջ զորակոչված տղան 10 կգ-ից ավել նիհարել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և որևէ մեկը հրամանատարական կազմից դա չի նկատել։
Գևորգը ծնողներին պատմել է, որ դժոխային ծառայության մեջ է, բայց թույլ չի տվել միջամտել։ Եվ սա համատարած է։ Ինչ է արել պաշտպանության նախարարը կոնկրետ այս դեպքի հետ կապված։ Հրամանատարական կազմը շարունակում է անպատիժ ապրել մինչև հաջորդ դեպքը և այդպես շարունակ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր