18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

27 հուլ 2016 19:03

Պավել Մանուկյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ոտքերից հրազենային վիրավորում ստացած Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել ներկա լինել իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկմանը:
Այս մասին այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան տեսակցելուց հետո հայտարարել է պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նաև հայտնել է, որ  Պավել Մանուկյանի 22-ամյա որդին` Արամ Մանուկյանը, հրաժարվել է մասնակցել խափանման միջոցի միջնորդության քննարկմանը` պատճառաբանելով, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս և չի ցանկանում մասնակցել:

Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործով նիստը տեղի կունենա այսօր: Քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր