20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

20 հոկ 2018 19:50

Ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանում Ջոն Բոլթոնը

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց:
Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, հնարավոր է՝ անդրադառնա Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորներին՝ պարզելու դրանց՝ Սիրիա գործողելու նպատակներն ու ժամկետները: Միջազգայնագետի համոզմամբ՝ հայկական կողմն էլ պետք է առաջ տանի իր օրակարգը, մասնավորապես ԱՄՆ-ի հետ տնտեսական ու անվտանգության ոլորտներում համագործակցության հարցը:
«Ես առաջարկել ու առաջարկում եմ կառավորությանը առավելապես կենտրոնանանալ, ուշադրություն դարձնել հենց անվտանգության ոլորտում համաշխարհային տարբեր գործընթացներում ներգրավվելու միջոցով Միացյալ Նահանգների հետ համագործակցելու վրա՝ լինի դա Աֆղանստանում, թե այլ կետերում, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար»,- ասել է Սարգսյանը:
Սարգսյանը համզոված է նաև, որ Բոլթոնի հայաստանյան այցի շրջանակում քննարկումներից դուրս չի մնա Արցախյան հակամարտության թեման, սակայն լուրջ փոփություններ սպասել պետք չէ:
«Նոր մոտեցում, նոր առաջարկ, բնականաբար, Բոլթոնի կողմից չի հնչեցվի, որովհետև դրանով զբաղվում են Պետդեպարտամենտն ու ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանագնացը»:
Նշենք, որ Ջոն Բոլթոնն այսօր արդեն կլինի Ռուսաստանում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր