22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

22 հոկ 2018 19:50

Իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը. Արա Սադոյան

Իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը. Արա ՍադոյանԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ,
Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի,և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ: Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:
Խաղաղություն մեր երկրին…​
Աստված բոլորիս պահապան …

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր