18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

28 հուլ 2016 09:45

Արսինե Խանջյանին բերման ենթարկելը՝ կանադական առաջատար ԶԼՄ-ներում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորենացի փողոցից ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։ ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։ Նյութը վերնագրված Է. «Ձերբակալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»։ Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին տեղեկություններ հայտնեցին նաև կանադական հեռուստաընկերությունները։
Հայ իրավապահների սույն անխոհեմ ու սկանդալային քայլը Կանադայում մեծ աղմուկի առիթ Է դարձել։ Արսինե Խանջյանը Հայաստան Է եկել ֆիլմում նկարահանվելու»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր