17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

01 նոյ 2018 11:08

Տեսանյութ.Բացառիկ դեպք Երևանում. 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա

Տեսանյութ.Բացառիկ դեպք Երևանում. 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա
Բացառիկ դեպք է գրանցվել Երևանի ծննդատներից մեկում. 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ աղջիկ։
Ինչպես նշվում է «Էրեբունի» ԲԿ–ի Facebook–յան էջում, երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: 
«Եկավ «Էրեբունի» ԲԿ և այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ: Ուլտրաձայնային հետազոտությունը նաև պարզեց՝ Դիանան հղի է», – նշվում է գրառման մեջ։ 
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը միանգամից կազմակերպվեց կոնսիլիում և որոշվեց՝ անհրաժեշտ է վիրահատել:
«Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ անմիջապես կատարվեց բարդ վիրահատություն, հեռացվեց գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում: Բժիշկները կատարեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար: Հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան «Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքում մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվեց այդքան սպասված կեսարյան հատումը: Ծնվեց առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով», – նշվում է գրառման մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր